Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բամբակաշատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Բամբակաշատ[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արմավիրի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1901 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 1901-1914 |
Surb Astvatsatsin Church, Bambakashat Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։ Ընդգրկված է Բամբակաշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու տեղում նախկինում եղել է փայտաշեն տանիքով մատուռ։ 1901-1914 թվականներին քահանա տեր Հովհաննեսի, գյուղի բնակիչների ուժերով և Նոր Նախիջևանի հայ համայնքի օժանդակությամբ կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի օծման արարողությունը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը։
Եկեղեցին ժամանակի ընթացքում երկու անգամ վերանորոգվել է։ Եկեղեցու երկրորդ վերանորոգումն իրականացվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի օրոք (1991)։ Խորհրդային կարգերի հաստատման առաջին շրջանում եկեղեցին վերածվեց թունաքիմիկատների պահեստի։ Կառուցման և վերանորոգման վերաբերյալ պահպանվել է արձանագրություն եկեղեցու մուտքի մոտ։ Վերանորոգումից հետո եկեղեցին վերստին գործում է և իրականացնում իր հոգևոր առաքելությունը[2]։
Եկեղեցու 100-ամյակի կապակցությամբ բակը բարեկարգվել է, տեղադրվել է նոր ցանկապատ, փոխվել է խորանի խաչը։ Եկեղեցու բակում տեղադրվել է 2 խաչքար, որից մեկը նվիրված է մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին (հեղինակ՝ բամբակաշատցի տվերաբնակ բարերար Լևոն Սոլկարյան)[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայելյան Վ. Ա., Արմավիրի մարզ պատմամշակութային ակնարկ, Երևան, 2010։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Բամբակաշատ Սուրբ Աստվածածին եկեղեցի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Բամբակաշատի «Սուրբ Աստվածածին»-ը 100 տարեկան է